Հունվարի 28-ին ԵԽՎՎ լիագումար նիստում ելույթ կունենա և պատգամավորների հարցերին կպատասխանի Արարատ Միրզոյանը. ՔՊ պատգամավոր


Հունվարի 28-ին ԵԽՎՎ լիագումար նիստում ելույթ կունենա և պատգամավորների հարցերին կպատասխանի Արարատ Միրզոյանը. ՔՊ պատգամավոր
Հունվար 26 17:12 2026

Մեկնարկեց ԵԽԽՎ 2026թ. ձմեռային նստաշրջանը: Այս մասին գրել է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ 

«Այս շաբաթվա ընթացքում մենք կընտրենք ԵԽԽՎ նոր նախագահ, կքննարկենք և կքվեարկենք մի շարք արդիական խնդիրների առնչվող զեկույցներ: Այս շաբաթ նաև կարևոր հյուր ունենք: Չորեքշաբթի ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ կունենա և պատգամավորների հարցերին կպատասխանի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը»,-գրել է նա: