Շարունակվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով առաջին դատական նիստը։
Դատական նիստերի դահլիճ են եկել նաև Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորականներ Տեր Արամն ու Տեր Թադեն, նրանք տուժող կողմն են։
Դատախազը միջնորդեց ևս երեք ամիս ժամկետով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը։
Մկրտիչ Սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատարանը իրավունք չունի ու չի կարող հաշվի չառնել, թե տուժողներն այս պահին ինչ վարքագիծ են դրսևորում։
«Այն հանդուգն ու օրինախախտ վարքագիծը, որ իրենք են դրսևորում այս պահին, չենք կարող գնահատական չտալ»,- նշեց նա։
Սարգսյանն ասաց, որ, տեսնելով այսօրվա իրականությունը, դատարանի որոշման մասին միշտ վատն են մտածում։
«Չգիտեմ էլ՝ ինչ զգամ ու ինչ պատկերացնեմ։ Ես գտնում եմ, որ խափանման միջոցի հիմք չկա, հետևաբար, խնդրում եմ կալանքի միջնորդությունը մերժել»,- հավելեց Երեմ Սարգսյանը։










