Իրանական 20-ից ավելի բեռնատար Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ


Իրանական 20-ից ավելի բեռնատար Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ
Հունվար 24 23:43 2026

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ, բարեբախտաբար, կարճ ժամանակում կարողացան իրանցի վարորդներին հորդորել, ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։

Պարեկները արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել են և հիմա էլ փորձում են մնացածները դուրս բերել ճանապարհից, որպեսզի այն դառնա լիովին երթևեկելի։