Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ Մարուքյան


Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ Մարուքյան
Հունվար 24 20:36 2026

«Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագանու ցուցակ, ապա՝ հանեցին»,- գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ 

 

Նա շարունակել է. «Պետրոսը իշխանական հյուրերին հիմնականում՝ առանց անունս նշելու, ուղղում է իմ բարձրացրած հարցերը, իսկ ընդդիմադիրներից պարբերաբար հետաքրքրվում է ինձնով։

 

Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը․ թե՛ երազներում է ինձ տեսնում, թե՛ արթմնի՝ դա էլ հաջորդ եթերում կպատմի։

 

Քանի որ նրան արգելել են ինձ հյուր հրավիրել, առիթ չեմ ունեցել Հ1-ի եթերում ասելու, որ «Մեր ձևով» շարժման հետ միավորվելու վերաբերյալ քննարկում չենք ունեցել։

 

Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ինչ ձևաչափով էլ մասնակցենք որտեղ էլ լինենք, դա քեզ չի մխիթարելու։

 

Գոնե այսօր հանգիստ քնիր, Պետրո՛ս»։