Ինչու Սամվել Կարապետյանը չի կարողացել փոքր բիզնեսին օգնելու համար անվճար տարածք տրամադրել. Գոհար Ղումաշյանը «ստիպված է ՔՊ պատգամավորին օրենք բացատրել». տեսանյութ


Ինչու Սամվել Կարապետյանը չի կարողացել փոքր բիզնեսին օգնելու համար անվճար տարածք տրամադրել. Գոհար Ղումաշյանը «ստիպված է ՔՊ պատգամավորին օրենք բացատրել». տեսանյութ
Հունվար 24 16:33 2026

Փոքր բիզնեսը հարկերից ազատելու ծրագրի մասին Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի մոտ հարց է առաջացրել։ Ֆեյսբուքում տարածած տեսանյութում «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Ղումաշյանն ասում է, որ պատգամավորին ստիպված են եղել բացատրել օրենքը։

Նշենք, որ Մանավազյանը նշել էր, թե ինչու իրենց մոլերում փոքր բիզնեսին անվճար տարածք չեն տվել, որ զարգանան։

Ղումաշյանը բացատրում է, որ սա դասական օրինակ է, երբ բարերարն ուզում է լավ բան անել, բայց բախվում է օրենսդրությանը։ Նա նշում է, որ «Տաշիր» առևտրի կենտրոնը մի քանի տարի առաջ որոշում է անվճար տարածքներ տրամադրել հայկական արտադրանքին, բայց օրենսդրությամբ հասկանում է, որ չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։