Մեր քաղաքականության հիմքում միայն հայկական շահերն են. Նարեկ Կարապետյան


Մեր քաղաքականության հիմքում միայն հայկական շահերն են. Նարեկ Կարապետյան
Հունվար 23 23:46 2026

«Մեր քաղաքականության հիմքում միայն հայկական շահերն են»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր համար տնտեսական շահույթը երկրորդական է, առաջնայինն իր անձնական համոզմունքներն են»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը՝ որպես օրինակ բերելով Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որից հետո էլ սկսվեցին քաղաքական հետապնդումները՝ նրա նկատմամբ։

«Երբ նա հունիսին Եկեղեցու պաշտպանության համար դեմ դուրս եկավ այս իշխանությանը, դրան հաջորդեցին ՀԷՑ-ի հայտնի դեպքերը, բայց անգամ դրանից հետո էլ Սամվել Կարապետյանն իր համոզմունքին է մնում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և այլ երկրների հետ հարաբերություններին, ապա Նարեկ Կարապետյանն ընդգծեց՝ ուժեղ գործիչը պետք է կարողանա բոլոր գործընկերների հետ ճիշտ համագործակցել.

«Ճիշտ, ուժեղ գործիչը պետք է դրական հարաբերություններ կառուցի տարածաշրջանի բոլոր երկրների հետ»։