ԱԺ-ն ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որն ըստ ընդդիմության՝ դիտորդական դաշտը վերահսկելի դարձնելու համար է


ԱԺ-ն ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որն ըստ ընդդիմության՝ դիտորդական դաշտը վերահսկելի դարձնելու համար է
Հունվար 23 17:50 2026

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը

Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: 

Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:

Նշենք, որ ընդդիմությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը: Նրանց պնդմամբ՝ օրենքի նպատակն է վերահսկելի դարձնել դիտորդությունը։