Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ ԱԺ նախագահի` ՌԴ կատարելիք այցի մանրամասները


Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են ՀՀ ԱԺ նախագահի` ՌԴ կատարելիք այցի մանրամասները
Հունվար 23 17:06 2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: