5 ձերբակալված՝ Երևանի կենտրոնում հնչած կրակngների դեպքի առթիվ


5 ձերբակալված՝ Երևանի կենտրոնում հնչած կրակngների դեպքի առթիվ
Հունվար 15 21:32 2026

Երեկ Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է։ armlur.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 5 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ՔԿ-ից։