«Մինչև նորմալ պատասխան չտան, մենք ոչ մի քայլ չենք դիմի, բայց աշխատողներն այս ընթացքում, թե ոնց են իրենց ընտանեկան հարցերը լուծելու, թե հետո վաղը մյուս օրն ի՞նչ է կատարվելու իրենց ընտանիքների հետ, չեմ կարող ասել»,- լրագրողների հետ զրույցում ասացին «Մուլտի Սթոունի» աշխատակիցները՝ նշելով, որ արդեն ութերորդ օրն է՝ չեն աշխատում գործարանի կապարակնքման պատճառով։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այս պահին որևէ բողոքի գործողություն չեն նախատեսում իրականացնել և սպասում են պատասխանների։
Աշխատակիցների խոսքով, եթե գործարանի հետ կապված եղել են խնդիրներ, դրանք պետք է լուծվեն, սակայն աշխատակիցներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ աշխատանքի։
«Հասկանալի է, ինչ-որ խախտումներ են եղել, եսիմ ինչ է եղել, թող ներքին կարգով որոշեն, էդ հարցերը լուծեն, բայց մարդկանց թողեն, գնան իրենց աշխատանքի»,- ասաց աշխատակիցներից մեկը։
«Նա մանրամասնեց, երեկ «Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնացել են քննչական, քննչականում ոչ մի պատասխան չեն տվել, այստեղ խումբ են կազմել, գնացել են Երևան քննչական, Երևանում էլ ոչ մի պատասխան չեն տվել։
«Հիմա այս մարդիկ անորոշ վիճակում ուզում են հասկանան իրենց վիճակը վերջը ինչ է լինելու այս պարապուրդի համար, որ մարդիկ նստած են, իրենց հարկեր, վարկեր, չգիտեմ հազար ու մի հարցեր ունեն, ով է տալու»,- ասեց աշխատակիցներից մեկը, հավելելով, որ փորձել են կապ հաստատել նաև պատասխանատու անձանց հետ, սակայն հստակ պատասխան չեն ստացել։
Աշխատակիցները մտահոգություն են հայտնել նաև գործարանի տեխնիկական վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ ջրի պոմպերի չշահագործման դեպքում հնարավոր են վնասներ։
«Ուղղակի ուզում ենք հասկանալ, հիմա գործարանում ջրի հետ կապված այնպիսի խնդիր կա։ Եթե այդ ջուրը մենք չշահագործենք, վնասներ է լինելու գործարանին։ Հենց հիմա, այս պահին ինչքան ժամանակ, եթե հանկարծակի այդ վնասները լինեն, ո՞վ է պատասխան տալու, ով է փոխհատուցելու այդ վնասների համար»,- ասաց նրանցից մեկը։










