Փաշինյանը եղել է դեղերի փորձագիտական կենտրոնում


Փաշինյանը եղել է դեղերի փորձագիտական կենտրոնում
Հունվար 14 21:52 2026

Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, պայմաններին:

Կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանը ներկայացրել է Կառավարության կողմից հատկացված միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները: Նշվել է, որ 2024 թ. Կառավարությունը հատկացվել է 680 մլն դրամ՝շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել է շուրջ 3300քմ տարածք և ձեռք է բերվել նոր գրասենյակային գույք։

Ներկայումս լաբորատորիան ունի Ամերիկյան ANAB հավատարմագրման մարմնի կողմից տրված հավաստագիր։ Վերազինումից հետո լաբորատորիան հնարավորություններ կունենա մասնակցելու ազգային և միջազգային հետազոտական նախագծերի, ինչպիսն է, օրինակ՝ ԱՀԿ նախաորակավորումը: