Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց


Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց
Հուլիս 14 19:06 2026

Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

 Նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր: Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում»,- ասվում է հաղորդագրությունում: