Մեզ հասած տեղեկություններով՝ վաղը Հովհաննավանքում հնարավոր են uադրիչ գործողություններ՝ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար․ Արագածոտնի թեմ


Մեզ հասած տեղեկություններով՝ վաղը Հովհաննավանքում հնարավոր են uադրիչ գործողություններ՝ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար․ Արագածոտնի թեմ
Հունվար 14 21:25 2026

Սիրելի՛ հավատացյալներ, ցավով հայտնում ենք, որ մեզ հասած տեղեկություններով վաղը Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ Սուրբ Պատարագը թույլ չտալու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։

 

«Քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի Սուրբ օրը չնշանավորվի տհաճ իրադարձություններով, ուստի հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կարբի կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:30:

 

Սուրբ Պատարագը կմատուցի Աշտարակի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը: Մաղթում ենք հավատավոր մեր ժողովրդին շնորհառատ օրհնություններ և աղոթական տրամադրություն, որպեսզի նման զազրելի իրողություններն այլևս տեղ չգտնեն մեր կյանքում ու ձեր աղոթքների շնորհիվ մեր եկեղեցու և հայրենիքի մեջ հաստատվի Քրիստոսի խաղաղությունը»,-ասված է հայտարարության մեջ։