Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ Գագիկ Ծառուկյանի ձևավորածը. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)


Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ Գագիկ Ծառուկյանի ձևավորածը. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)
Հունվար 14 20:38 2026

2026 թվականի ընտրությունների արդյունքներով իշխանափոխության հասնելու մեծ հնարավորություն կա, անհրաժեշտ են ընդդիմադիր կենտրոններ, որոնց հասարակությունը վստահում է, կարծիք է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Հիմնվելով սոցհարցումների տվյալների վրա՝ Սուրենյանցը նշել է, որ այսօր վստահություն վայելող ընդդիմադիր  4-5 ուժ ու կենտրոն կա։

«Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ Գագիկ Ծառուկյանի ձևավորած կենտրոնը»,- ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը։

Սուրենյանցը կարևորել է նաև Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, որին դեռ ամիսներ առաջ է իր աջակցությունը հայտնել։

«Մեր կուսակցությունը հաջորդ շաբաթվանից սկսած՝ շատ ակտիվ մասնագիտական և հանրային քննարկումների շարք է  սկսելու, որպեսզի մենք էլ մեր առաջարկային փաթեթները ներկայացնենք և ձևավորենք քաղաքական օրակարգ»,-ասել է նա։