Թուրքական կողմն ավարտել է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի աշխատանքերի 90%-ը


Թուրքական կողմն ավարտել է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի աշխատանքերի 90%-ը
Հունվար 14 18:23 2026

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:

Շեշտվում է, որ դրանց նպատակն է խրախուսել Հայաստանից Թուրքիա մեկնողներին, բացահայտել Իգդիրը և հարակից շրջանները: Գործակալության հաղորդմամբ՝ Ալիջանում տիրող իրավիճակին Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին անձամբ ծանոթացրել է Իգդիրի Քարաքոյունլու շրջանի ղեկավար Ֆաթիհ Էրդողանը:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը հայտարարել էին երկու երկրների միջև վիզայի գործընթացները դյուրացնելու մասին: