Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին, այս ռեժիմին, և նիկոլիզմի ռեժիմը կանաչ լույս ունի՝ լռեցնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա ավելացրեց, որ մեծ ակնկալիքներ չունի ո՛չ ԵԽ-ից, ո՛չ էլ արևմտյան կառույցներից. «Ո՞ւր են իրավապաշտպանները, ժողովրդավարության ջատագովները։ Ի՞նչ է ասել Նարեկ Սամսոնյանը, որ այսօր կալանավորել եք, ի՞նչ են արել սրբազանները»։










