«Հեսա պապային տեսնելու եմ»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը չկարողացավ զսպել հուզմունքը


«Հեսա պապային տեսնելու եմ»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը չկարողացավ զսպել հուզմունքը
Հունվար 14 16:45 2026

Հեսա պապային տեսնելու եմ։ 24News-ի հետ զրույցում բարձրաձայն լաց լինելով՝ հազիվ կարողացավ արտաբերել Բաքվում գերեվարված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի աղջիկը՝ Վերա Խաչատրյանը։

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

 

Հավելենք, որ Վագիֆ Խաչատրյանը, որը շտապ վիրահատության էր մեկնում Երևան, առևանգվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին՝ իր դստեր և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աչքի առաջ։ Նրան մեղադրել են 1991 թվականին տեղի ունեցած ենթադրյալ «կոտորածին» մասնակցելու մեջ, տարել Բաքու և ենթարկել դաժան դատական ֆարսի։

 

Նրան Բաքվի դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։