ԱՄՆ-ում քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդենցներին․ Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է․ Միրզոյան


ԱՄՆ-ում քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող տենդենցներին․ Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է․ Միրզոյան
Հունվար 14 13:28 2026

Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները, քննարկել ենք այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենցներին: Իհարկե, Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է: Այս մասին  ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը:

Հարցին, թե քննարկվե՞լ են արդյոք ԱՄՆ-ում որոշակի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը, Միրզոյանը պատասխանեց, որ այո՝ քննարկվել են Ադրբեջանում պահվող անձանց հարցը իր և պետքարտուղարի միջև հանդիպման ժամանակ: