Ակնհայտ է, որ այստեղ ահшբեկչություն չկա, մեզ պատժի են ենթարկում. Լիդիա Մանթաշյանը հայտարարեց «Սրբազան պայքարի» շարունակության մասին


Ակնհայտ է, որ այստեղ ահшբեկչություն չկա, մեզ պատժի են ենթարկում. Լիդիա Մանթաշյանը հայտարարեց «Սրբազան պայքարի» շարունակության մասին
Նոյեմբեր 27 20:01 2025

Լիդիա Մանթաշյանը, որի կալանքը այսօր՝ նոյեմբերի 27-ին, դատարանը փոխեց վարչական հսկողությամբ և 2,5 մլն դրամ գրավով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ կիրառված կալանքը քաղաքական պատիժ էր։ 

«Ես անկեղծ շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդն ընդվզեց այդ ամեն ինչի դեմ։ Այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում։ Սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր։ Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար»,– նշեց նա՝ ընդգծելով, որ անգամ քննիչը գործի մեջ նշել էր իր «գաղափարական թշնամանքը» իշխանությունների նկատմամբ։

Մանթաշյանը հավելեց, որ Հայաստանը պետք է «ազատագրվի», և «Սրբազան պայքարը» շարունակվելու է։

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ում պահման պայմանները նորմալ էին, իսկ իր հետ եղած կանանց հետ շփումը շարունակելու է՝ «քանի որ բախտակից ընկերներ էին»։