Այլևս կանխանշված է հուլիսի 30-ին կայանալիք միջնորդության ելքը․ Բագրատ Սրբազան


Այլևս կանխանշված է հուլիսի 30-ին կայանալիք միջնորդության ելքը․ Բագրատ Սրբազան
Հուլիս 23 21:15 2026

«Տեսանելի էր, չէ՞, որ 45 րոպե ընդմիջում կայացնել և ինչ-որ որոշում հրապարակել, որը բացարձակ հիմք չունի, այլ հենց այդ պահին էլ կարող են անել։ Նշանակում է ուղղորդված է, հաղորդակցված որոշակի կապով»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը երեկարացնելու դատավորի որոշմանը։

Նա շարունակեց․ « Հիմա, օրինակ, Իգոր Սարգսյանի վարչական վերահսկողության փոխելը և Արթուր Սարգսյանի կալանքը շարունակելը, մանավանդ որ պատգամավորական մանդատ ունի, ի՞նչն է տարբերությունը։  Այս  ամբողջ  մոտավորապես մեկ տարվա ընթացքում՝ կալանքի տակ գտնվելու, տնային կալանքում գտնվելու ժամանակ ինչո՞ւ չեն ուղեկցել՝ գնալու խորհրդարանական նիստերին մասնակցել։ Այսինքն՝ որոշումն ընդհանրապես կապ չունի ո՛չ տրամաբանության հետ, ո՛չ օրենքի հետ, ո՛չ իրավագիտության, ո՛չ էլ բարոյագիտության հետ, բացարձակ կապ չունի»։

 Ինչ վերաբերում է հուլիսի 30-ին սպասվող նիստին, որի ընթացքում ևս քննարկվելու է   միջնորդության հարցը, Բագրատ Սրբազանն ասաց․

«Միանգամից հիմա որոշում տվել է, որ օգոստոսի 2-ին իրավունք ունես գնալ, նշանակում է՝ ամսի 30-ի խնդիր չկա։ Այլևս   կանխանշված է հուլիսի 30-ին կայանալիք միջնորդության ելքը»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։