Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում՝ զինծառայողի մահվան հերթական դեպքն է արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
MediaHub-ը պարզեց, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Ներկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։
Մեզ հաջողվեց կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։
Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի, երկու դուստր ունի։
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր










