5 տարի անց հրապարակված չէ 44-օրյայի զnհերի անվանական ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զnհերի իրական թիվը. Աշոտյան


5 տարի անց հրապարակված չէ 44-օրյայի զnհերի անվանական ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զnհերի իրական թիվը. Աշոտյան
Նոյեմբեր 27 19:52 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը եւ հետեւանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։

Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը եւ’ մանիպուլացնում է, եւ թաքցնում է զոհերի իրական թիվը, ինչպես նաեւ փորձում է ջնջել իրենց պատճառով եկած նման աղետալի պատերազմի մասին մեր հիշողությունները՝ զոհերին անդեմ դարձնելով եւ վերածելով լոկ վիճակագրության։

Աստված բոլոր զիհվածների հոգիներին փրկություն շնորհի։

Փառքդ շատ, հայ զինվոր։

Ոչ ոք չի մոռացվելու։

Ոչինչ չի մոռացվելու»։