Արդեն 15 օր է` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը զրկվել են ազատությունից և թեև նրանց հեղինակած փոդքաստը մի խումբ համառ մարդկանց շնորհիվ եթեր է գնում, սակայն տղաների բացն անկասկած նկատելի է: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի Նարեկին ու Վազգենին բանտ նստեցնելուց բացի ոչնչացնի նաև նրանց հարթակը, սակայն եթերները շարունակվում են, իսկ տղերքին երկար ճաղերի հետևում պահել պարզապես հնարավոր չէ:
Դաշտը ապականած, հայհոյանքը որպես քաղաքական ուղի գիծ դարձրած իշխանությունը գառան դիմակով խոսում է եթերի ու դրա մաքրության մասին, կարծես հասարակությունը մոռացել է, թե ՔՊ ղեկավարն ինչ բառապաշարով էր խոսում ԱԺ ամբիոնից և ինչ գարշանքի էր վերածում սեփական ֆբ պատը:
Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։










