Ես պատգամավորի թեկնածու եմ և հավակնում եմ լինել նաև վարչապետի թեկնածու. Փաշինյան


Ես պատգամավորի թեկնածու եմ և հավակնում եմ լինել նաև վարչապետի թեկնածու. Փաշինյան
Նոյեմբեր 27 17:16 2025

Իմ կամ մյուսների անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները  տեղի են ունենում բաց, թափանցիկ և այդտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կան մարդիկ, որոնք չեն կարող իր ընտրական ճանապարհն անցնել, ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ՔՊ վարչության նախագահն է, ում ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվում են անձնական եղանակով. «Այդ հարցերը կան, որոնք վերաբերում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, կուսակցության մասին է և կուսակցությունն ինքն է տալիս այդ հարցերի պատասխանները։ Ես պատգամավորի թեկնածու եմ և հավակնում եմ լինել նաև վարչապետի թեկնածու»։