Երեք տարի առաջ այս օրը Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, 200-ից ավելի զոհ ունեցանք, իսկ ՔՊ-ն հենց այսօր քեֆ-ուրախություն է կազմակերպել. Արթուր Խաչատրյան


Երեք տարի առաջ այս օրը Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, 200-ից ավելի զոհ ունեցանք, իսկ ՔՊ-ն հենց այսօր քեֆ-ուրախություն է կազմակերպել. Արթուր Խաչատրյան
Սեպտեմբեր 13 16:00 2025

Երեք տարի առաջ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Հայաստան։ Խորը, ապահով թիկունքում գտնվող Ջերմուկը, Քարվաճառն Ադրբեջանին դավադիր կերպով հանձնելուց հետո, դարձավ թշնամու հարձակման թիրախ, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

Նա հիշեցրել է, որ 200-ից ավելի հերոս տղամարդիկ ու կանայք հերոսաբար զոհվեցին։

 

«Թեև գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ էսօր-էգուց դրանք սոված կմնան ու հետ կքաշվեն, այլապես զինված ուժերը պատրաստ են վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թշնամին դեռ մեր տարածքում է։ «Խաղաղ ու ապահով» Հայաստանի տարածքի մի մասը Տավուշի, Գեղարունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզերում գտնվում է թշնամու օկուպացայի ներքո։

 

Ըստ Նիկոլի՝ թշնամական օկուպացիան հենց խաղաղությունն է:

 

Հայաստանի իշխանություններն իրենց ուրախ ու երջանիկ են զգում, համերգներ են կազմակերպում, հպարտանում են, թե քանի մարդ է համերգներին մասնակցում։ Ու զարմանալի չէ, որ հենց այսօր՝ ադրբեջանական հարձակման օրը, ՔՊ-ական իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Հաց ու խրախճանք։ Հացով չեն կարողանում ապահովել, բայց թանկանոց խրախճանքների մեծ վարպետներ են։ Խրախճանք ժանտախտի օրերին․․․»,- նշել է պատգամավորը։