Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակն է. ինչպես ժամանակին, այնպես էլ այսօր մարդիկ երկընտրանքի առաջ են` պայքարե՞լ, թե՞ հպատակվել


Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակն է. ինչպես ժամանակին, այնպես էլ այսօր մարդիկ երկընտրանքի առաջ են` պայքարե՞լ, թե՞ հպատակվել
Սեպտեմբեր 13 13:40 2025

Այսօր Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակն է:

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այն սպառնալիքները, որոնք կախված էին հայ ժողովրդի գլխին մեկ դար առաջ, որոշակի խմբագրումներով ու դրսևորումներով առկա են նաև այսօր:

 

«Ինչպես ժամանակին մարդիկ երկընտրանքի առաջ էին կանգնած` պայքարե՞լ, թե՞ հպատակվել, նույնն էլ այսօր է:

 

Ընդունե՞լ թշնամիների` մեզ վաճառվող հույսն ու խոստումը, թե՞ մեր նպատակներին ձգտել պայքարի և տրամաբանության ճանապարհով:

 

Մեր ուղին, միանշանակ, պայքարն է` առանց որի չի լինի կյանք, հայրենիք և ազատություն»,- նշել է նա։