Պահեստազորի գնդապետ, ներկայումս քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյանի նամակը կալանավայրից.
Սիրելի հայրենակիցներ,
Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։
Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։
Արդարությունը հաղթելու է։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։