Նոյեմբերյանում անչափահասը մшնկшպղծnւթյшն է ենթարկվել, կան կալանավորվածներ


Նոյեմբերյանում անչափահասը մшնկшպղծnւթյшն է ենթարկվել, կան կալանավորվածներ
Մայիս 12 22:17 2026

Armat Media-ի տեղեկություններով` 15 տարեկան աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել նաև Նոյեմբերյանում, երկու անձ կալանավորվել է:Armat Media-ն Քննչական կոմիտեից մանրամասներ պարզեց դեպքի հետ կապված: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ–ից արձագանքել են. «Ի պատասխան ձեր հարցման հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրայքին քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ: Որոնցից մեկի նկատմամբ քրեական օրենսգրքի 198–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետ (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները՝ անչափահասի նկատմամբ) և 200–րդ հոդվածի 1–ին մաս (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ): Վերջիններս կալանավորվել են»: Հիշեցնենք` ավելի վաղ նման դեպք էր գրանցվել Վեդիում, մանկապղծության էր ենթարկվել 2 երեխա: