«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ այսօր հանդիպումներ են անցկացնում Սևան քաղաքում։ Այստեղ նրանց ջերմ են դիմավորում. Նկարվում են գործիչների հետ, հարցեր ուղղում, մտահոգություններ հայտնում։
Սևանցիներին ցուցադրվեց նաև տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը՝ հասցեագրված մարզի բնակիչներին։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդն իրեն զգա շատ ապահով, խաղաղ, հարուստ, ապարի բարեկեցիկ կյանքով։ Դրա համար մենք պետք է անենք գլխավոր քայլը, տանենք մեծ հաղթանակ»,-ասաց Սամվել Կարապետյանը։
Դիմելով հավաքվածներին, Նարեկ Կարապետյանն ասաց՝ 8 տարում միլիարդավոր դոլարների պարտք են վերցրել իշխանությունը, բայց Գեղարքունիքում աղքատությունն ավելացել է, խանութներում գները թանկացել են։












