«Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից դպրոցի տարիքից իմ երեխեն դոշ է տվել, ես էլ երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվի այն օրը, որ ես ձեզ եմ ընտրել, որովհետև դուք իմ երեխու մահվան պատճառը դարձաք»,-էջմիածնում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց Ազատ գյուղի սակրավորների ստարաբաժանման հրդեհի զոհերից մեկի մայրը՝ շարունակելով.
«Դուք սպանեցիք էդ 15 երեխուն ու այսօր, եկել ասում եք՝ թոշակ բարձրացրի, մանկապարտեզ սարքեցի, դպրոց սարքեցի... Ինչի՞ համար է դպրոցները, որ թուրքերը գան լցվե՞ն, դրա համա՞ր։ Ես չեմ ուզում, որ իմ քյորփա երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա։
Քեզնից բան չեմ ուզում, կարա՞ս՝ իմ երեխուն բեր, ես 18 տարի երեխա եմ պահել, գրկել եմ մեծացրել, իր հետ քայլել, ու հիմա իմ երեխեն չկա, ես էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք։ Ես փաստեր ունեմ, իմ երեխեն 12։30 արթուն է եղել, դուք ասացիք, որ 12։40 է դեպքը եղել։ Դուք հայտարարեցիք, որ այդ երեխաները մնացին կրակի մեջ դուրս չեկան։ Դուք ելաք հաջորդ օրը հայտարարություն արեցիք, թե երեխեն մի սուրճի բաժաքով բենզինը ճլցրեց, և անիծված սպան լցրեց էդ երեխեքը մնացին տան մեջ։ Դուք վառեցիք 15 երեխուն՝ ձեր կեղտերը ծածկելու համար, բերեցիք մոխրացած երեխուս տվեցիք ինձ»։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ազատել է զորամասի պատասխանատուներին, այդ թվում հրամանատարի տեղակալ Մախսուդյանին, որը ընդդիմադիր է և գոռալով սգավոր մոր վրա հարցրեց, թե ինչու չի գնում ընդդիմադիրներին իր հարցը տա։










