Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ. գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին


Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ. գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին
Մայիս 15 16:07 2026

«Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին»,- նշել է գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկին։ 

Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։

Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։

Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ»։