Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա


Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա
Օգոստոս 2 23:49 2025
2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ:
 
Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
 
115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։