Երևանում բախվել են «Audi A04»-ը և «Toyota Camry»-ն․ կան վիրավորներ


Երևանում բախվել են «Audi A04»-ը և «Toyota Camry»-ն․ կան վիրավորներ
Հուլիս 26 11:13 2025

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Audi A04» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնների փականները:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։