«Այս օրերին հաճախ է խոսվում ընտրությունների ժամանակ ստացված ձայների փոշիացման մասին։ Կա՞ նման բան, թե ոչ՞»,- հարցադրում է անում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ու փորձում բացատրել, թե ինչ ասել է ձայների փոշիացում, ովքե՞ր են ձայն փոշիացնողները։
Նա հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանի Ազգային ժողովը պետք է ունենա նվազագույնը 101 պատգամավոր։
«Ի՞նչ է նշանակում փոշիացում և ինչպե՞ս են բաշխվում մանդատները. ենթադրենք 100 մարդ է մասնակցում ընտրություններին, որից 40 -ն իր ձյանը տվել է առաջին ուժին, 20-ը՝ երկրորդ, 10-ը՝ երրորդ։ Այս երեք ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը։
Ի՞նչ է լինում 30 ձայնի հետ։ Դրանք տրվել են փոքր կուսակցություններին՝ տարբեր համամասնություններով ու չեն հաղթահարել անցողիկ շեմը։
Եթե ձայների փոշիացման թեզը կեղծ լիներ, այս 30 ձայնը, որը ոչ մեկին չի տրվել, չի բաշխվել, շեմը չի հաղթահարվել, մի տեղ պետք է մնա, ինչպես ասում է ԿԸՀ-ն, չպետք է մասնակցի ոչ ձայների, ոչ մանդատների բաշխմանը։ Բայց մանդատների բաշխման պրոցեսում այս 30 ձայը ոչ մի տեղ չի անհետանում։
Մանդատի բաշխման բանաձևի համաձայն՝ այդ 30-ը բաշխվում է շեմը հաղթահարած ուժերի միջև։ Բաշխվում է անհամաչափ, ոչ թե հավասարապես։ Բանաձևի համաձայն, 40 ձայն ստացածը ստանում է ահռելի տոկոս՝ շուրջ 18 ձայն, 9 ձայն՝ երկրորդ ուժը, 4՝ երրորդ ուժը։
Սա է իրականությունը, այսպես է ձայների փոշիացումը, այն ուժերը որոնք չեն մասնակցում հաշվարկին, փաստացի իրենց ձայները տարալուծում են այն ուժերի միջև, ովքեր անցել են խորհրդարան՝ ամենաշատը տալով առաջին ուժին»,- մանրամասն բացատրում է Ա. Հովհաննիսյանը։










