«Ուժեղ Հայաստան»-ը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ


«Ուժեղ Հայաստան»-ը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ
Մայիս 16 13:06 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ։

Կուսակցությունից հայտնում են, որ Հանրային հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել մայիսի 3-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ` հայտարարելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

«Ուժեղ Հայաստան»-ը դատական հայցով պահանջում է հերքել զրպարտությունը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն, հիշեցնենք, Սամվել Կարապետյանն է։