«2023 թ-ին էլ եմ ձեզ դիմել Գայի մանկապարտեզի բացման ժամանակ, իմ երեխայի ինելիպատիա (պարզ չի լսվում) հիվանդության բուժման հարցով, պnւպnւլի հետ կապված»,- Գայ համայնքում Նիկոլ Փաշինյանի դիմեց քաղաքացին։
Փաշինյանը ճշտեց, թե ինչի հետ է կապված՝ և ստացավ «պnւպnւլի հետ» պատասխանը։
Քաղաքացին խնդրեց հարցին ուշադրություն դարձնել։
Նիկոլ Փաշինյանը կանչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, բայց քաղաքացին կանգնեցրեց նրան։
«Ես խոսել եմ նախարարի հետ, ասաց, որ կզանգահարեն, հեռախոսահամար են վերցրել։ Բայց ես ուզում եմ, որ մանրամասնորեն այդ երեխայով զբաղվեք»,- ասաց ծնողը։
Փաշինյանը հարցրեց, թե ապահովագրությունը չի զբաղվում բուժմամաբ և ստացավ ծնողի բացասական պատասխանը։
«Կնայենք»,- ասաց Փաշինյանը։
Երեխայի հայրն հիշեցրեց, որ 2023 թվականից է այդ խնդրով իրեն դիմում։
Փաշինյանն էլ պատասխանեց, թե նախընտրական շրջան է նյութական խոստում չի կարող տալ, բայց կնայեն։










