Մեզ մի բան էր միավորում՝ ընդհանուր գաղափարը երկրի վերափոխման, այսինքն մեզ՝ բոլորիս, անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ այլ հանգամանքից միավորում էր գաղափարը։ Այս մասին Tete A Tete-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես էին իրեն ընկալում կուսակցության անդամներն ու համախոհները։
«Այս նույն մարդկանց հետ ես 2016 թվականին Ղարաբաղում կարտոֆիլ էի մաքրում, ճաշ էինք եփում պոստերում, խրամատ էինք փորում։
«Մհեր ջան, եթե ձեզ թվում է, որ մեզ մոտ որևէ մարդ կար, ով ի սկզբանե պրոցեսներին մասնակցում էր, որ հարստանա, ես Ձեզ վստահեցնում եմ՝ այդպիսի մարդ չի եղել։ Շատ մարդիկ հեղափոխությունից հետո փորձել են գալ և կպնել այս իշխանությանը հենց այդ նպատակներով, շատ մարդիկ էլ միացել են գաղափարին, բայց ես Ձեզ վստահեցնում եմ՝ ի սկզբանե այն մարդիկ, ովքեր, որ ռադիկալ ընդդիմություն են, ովքեր որ գաղափարի համար պատրաստ են գնալ Ղարաբաղ էլ, փողոցային պայքարի էլ դուրս գան, գնան դատվեն էլ, իրենք չեն մտածում հարստանալու մասին»,-ասել է Ավինյանը։










