Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ. Փաշինյան (տեսանյութ)


Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ. Փաշինյան (տեսանյութ)
Հունիս 29 10:52 2025

Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ: 

 

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, ով հանդիպմանը գրանցվել էր որպես քաղաքացի։

«Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։

 

Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,- ասել է նա։