Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրшվորներից 2-ը երեխաներ են


Շիրակի փողոցում բшխվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները․ 3 վիրшվորներից 2-ը երեխաներ են
Մայիս 19 21:36 2026

Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը կողաշրջվել է։