«Թշնամիների մեջ ապրելով՝ մեզ պետք է երաշխավորված խաղաղություն, ոչ թե օդի մեջ բանավոր պայմանավորվեն, այլ թուղթ ստարգրեն, պետք է երաշխավորեն հզոր պետությունները։ Թուղթը ցույց տվեք հեռուստացույցով, որ դուք խաղաղություն եք բերել, որ պատերազմ չի լինի։ Կարա՞ն ցուց տան, չեն կարող ցույց տան»,-Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը;
Թալինցիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց։ «Այսօր մեր պետությունը պետք է սեփականատերի պես նայի, թե որ մարզում, ինչ հնարավորություն կա, խորհրդային տարիներին ինչով են զբաղվել, դրա զարգացումը, տնտեսական աճ լինի։ Այսօր երկրին պետք է 2-3 խոշոր ներդրում։
Այսօր ես կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը։ Դեռ չենք բացել, բայց աշխարհով մեկ խոսում են, ճանաչված մարդիկ ուզում են գան։ 20-30 մլն մարդ եկավ Հայաստան, դա միլիարդներ է, որ մնալու է իմ երկրում։ Պատրաստ պետք է լինենք փոփոխության, կյանքը փոխվելու է ներդրում է լինելու»;
նա հայտնեց որ չվախենան և գնան ընտրեն այն ուժին, որին ցանկանում են։
«Ասում է՝ ժողովուրդը հենց ասի՝ մենք կգնանք։ Այսօր մարդիկ վախենում են բառ խոսեն, ով խոսի՝ կձերբակալեն։ Հետո էլ ասում եմ մեր մոտ դեմոկրատիա է, բայց մարդկանց Հայաստն չեն թողնում, դեմը արգելք են դրել, որ իրենց դեմ խոսում են»,-ասաց ծառուկյանը։










