Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը վերամիավորվե՞լ են


Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը վերամիավորվե՞լ են
Մայիս 19 22:57 2026

Դերասանուհի Մանե Հակոբյանն ինստագրամի իր պաշտոնական էջում հերթական հարցուպատասխանն է կազմակերպել՝ անկեղծորեն պատասխանելով հետևորդներին հետաքրքրող հարցերին։ Ինչպես և սպասվում էր, օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել դերասանուհու անձնական կյանքը, մասնավորապես՝ նրա և Կարենի հարաբերությունները։

 

Համացանցում տևական ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում զույգի հնարավոր վերամիավորման մասին։ Հետևորդներից մեկը որոշել է ուղիղ հարցի միջոցով պարզել իրականությունը՝ գրելով. «Իսկ ճիշտա՞, որ դուք և Կարենը միացել եք»։

 

Մանե Հակոբյանը նախընտրել է կարճ պատասխանով վերջ դնել բոլոր տեսակի բամբասանքներին ու ենթադրություններին. «Ոչ, ընկերներ»,- նշել է դերասանուհին՝ հստակեցնելով, որ նրանց միջև այժմ բացառապես ընկերական հարաբերություններ են։

 

Այսպիսով, դերասանուհին պաշտոնապես հերքել է տարածված լուրերը՝ հասկացնելով, որ սիրային հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող, իսկ երկրպագուներին մնում է միայն հարգել նրանց որոշումը։