Ամենաշատը 6 ամսում պետք է ծայրահեղ աղքատ մարդ չլինի, դա մեր պատվի հարցն է


Ամենաշատը 6 ամսում պետք է ծայրահեղ աղքատ մարդ չլինի, դա մեր պատվի հարցն է
Մայիս 17 20:07 2026

Մենք պետք է մեր երկիրը դարձնենք ամբողջ հայության տունը, օգտագործենք յուրաքանչյուր մարդու ներուժը, զարգացնենք երկիրը և ուժեղ պետություն կառուցենք։ Այս մասին լոռեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Մենք Կարող ենք ամեն օր գեղեցիկ խոսքեր ասել, բայց իրականում մարդկանց պետք է զարգացող երկիր և արժանապատիվ կյանք։ Հայաստանում այսօր ամեն 2-րդ մարդ հացի խնդիր ունի, նրա երեխան սոված է քնում։ Դրա համար մեր առաջնային նպատակը աղքատության վերացումն է։ Մենք հատուկ ծրագրեր ենք մշակելու աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց կյանքը արագ բարելավելու համար։ Բայց ինչ վերաբերվում է ծայրահեղ աղքատությանը, ապա չպետք է նայենք աշխատանք կա չկա, պետք է ամենաուշը 6 ամսում մեր երկրում չլինի ծայրահեղ աղքատ մարդ»,-ասել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը նաև հավելել է՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելը իրենց համար պատվի հարց է։