ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հրաժարվելու է անպարկեշտ բառապաշարից, նույնպես մանիպուլյատիվ բնույթ ունի և որևէ կապ չունի մարդասիրության կամ բարոյականության հետ։
«Փաշինյանի՝ «հանրային կոնսենսուս» ձեռք բերելու կոչի իրական պատճառը այն է, որ Facebook-ը արգելափակել է նրա հայհոյախառն գրառումները։
Այս քայլը կատարվել է բացառապես դիտումներ չկորցնելու և սոցիալական ցանցերում տեսանելիությունը պահպանելու նպատակով և որևէ կապ չունի համերաշխության, մարդասիրության կամ բարոյական մոտիվների հետ։
Փաշինյանն ինքը այդ արժեքների հետ ոչ մի կապ չունի»։