Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցը փակված չէ. Վարդան Օսկանյան (տեսանյութ)


Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցը փակված չէ. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Հունիս 28 15:49 2025

Հայաստանն ավտորիտար պետություն է, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ընդգծելով՝ սա բոլորը պետք է գիտակցեն։

 

«Հայաստանի իշխանությունների համար գոյություն չունի ՀՀ Սահմանադրություն, գոյություն չունի Հայաստանի օրենք, նրանք անում են՝ ինչ ուզում են։ Եթե հետ գնանք, կտեսնենք, որ բոլորը գալիս, կպնում են Արցախի խնդրին»,- ասել է նա։

 

Օսկանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայկական լեռնաշխարհի ամենահայկական հողակտորը հանձնել է Ադրբեջանին։

 

ՀՀ ԱԳ նախկին նախարարը պնդել է՝ Արցախի հարցը փակված չէ, միջազգային հանրության համար Արցախի հարցը փակված չէ։