Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։
«Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն»,- նշել են ՆԳՆ ոստիկանությունից։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։