Երեկ մենք տեսանք ծնունդով հայերի գրոհը հայ ժողովրդին 1700 տարիներ ուղեկցած միակ ինստիտուտի, հայ ժողովրդի հոգևոր կենտրոնի, սրբության վրա։ Մենք տեսանք մի բան, որ երբեք չպիտի տեսնեինք, այս մասին հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանը չգիտի՝ այս ամենն ինչով կավարտվի։
«Մեզ կա՛մ կհաջողվի իշխանազրկել սրանց ու փորձել շարունակել ապրել այս տարածքում, կա՛մ մեկ-երկու տասնամյակի ընթացքում մեզ կամաց կստիպեն ազատել տարածքը։ Բայց այս օրերի դեպքերը մնալու են որպես մեր բնութագրիչ, մեր ամոթ, մեր խարան։ Ով, երբ ուզի սա մտցնելու է մեր աչքը, մենք էլ գլուխներս կախելու ենք ու լռենք...»,- նշել է Վարոսյանը։