Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությանը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։
Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»,-գրել է նա։
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա․ Փաշինյան

