«Ձերբակալել էին մտավոր առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդի, ով կապ չուներ այսօրվա իրադրության հետ»


«Ձերբակալել էին մտավոր առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդի, ով կապ չուներ այսօրվա իրադրության հետ»
Հունիս 28 09:48 2025

Աջափնյակ վարչական շրջանի քննչական բաժնի բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։

 

«Ձերբակալված անձանց մեջ կար նաև մտավոր առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդ, ով Մամիկոնյանց փողոցից առանց պատճառի բերման էր ենթարկվել և առհասարակ առնչություն չուներ այսօրվա իրադրության հետ»,– գրել է փաստաբանը։