Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքիշխանությունն ու անկախությունը. Մհեր Գրիգորյան


Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքիշխանությունն ու անկախությունը. Մհեր Գրիգորյան
Մայիս 28 13:22 2025

Մեր պետության ու բոլորի համար չկա ավելի կարևոր բան, քան՝ ինքնիշխանությունն ու անկախությունը. լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այսօր Ապարանում էր՝ մասակցելու Բաշ-Ապարանի հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառումներին։

«Օրվա խորհուրդը մեծ նշանակություն ունի բոլորիս համար, թե՛ անհատապես, թե՛ որպես ՀՀ քաղաքացի»,-ասաց նա։

Հարցին, թե Բաշ Ապարանի հերոսամարտի սցենարն Արցախի Հանրապետության դեպքում հնարավո՞ր է կրկնվի՝ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց, որ «հարցը խորն է» և չի ցանկանա այս ձևաչափով քննարկել։

«Բնականաբար, ունեմ իմ կարծիքը, բայց կարճ արտահայտելը սխալ և անարգանք կլինի»,-ասաց նա։