Ովքեր վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան


Ովքեր վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան
Հուլիս 6 09:38 2026

«ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը։ Խորհրդարան անցած ուժերի մոտեցումը հայտնի է՝ անկախ դրա հիմքում դրված դիսկուրսից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, նախորդ շրջափուլում եղել են և՛ հիասթափություններ, և՛ պարտություններ, և՛ պայքարի հաջողված դրվագներ։

«Ով կամ ովքեր վերջին տարիների քաղաքական իրադարձություններից, խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան»,- գրել է Աբրահամյանը